Թրամփն արդարացվեց

Կոնգրեսի Սենատը արդարացրել է ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին նրան իմպիչմենտ հայտարարելու գործի շրջանակում:

Թրամփին իմպիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ էր 100 սենատորից 67-ի կողմ քվեարկությունը: Հօգուտ իմպիչմենտի քվեարկել է 57, դեմ՝ 43 սենատոր, և ոչ բավարար թվով կողմ ձայների առկայությամբ նախագիծը մերժվել է:

Գործընթացի վերաբերյալ իրենց դժգոհություններն արդեն արտահայտել են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսսին, Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը։ Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Մակկոննելլը դեմ է քվերակել իմպիչմենտին, բայց հայտարարել է, որ Թրամփն, այնուամենայնիվ, պատասխանատվություն է կրում զանգվածային անկարգությունների համար։

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը նույնպես ասել է, որ Սենատի որոշումը չի փոխում Թրամփին առաջադրված մեղադրանքի էությունը։

Դոնալդ Թարմփը իմպիչմենտի գործընթացը համարել է «վհուկների որս» և խոստացել է շարունակել պայքարը՝ հանուն Ամերիկայի հզորության։

Ֆորմալ առումով, Սենատի քվեարկությունից հետո Թրամփը 2024-ին կարող է հավակնել ԱՄՆ նախագահի պաշտոնին, սակայն նման հեռանկարը չափազանց անիրական են համարում առաջատար փորձագետները՝ կարծիք հայտնելով, որ Հանրապետական կուսակցությունն աստիճանաբար սահմանազատվելու է նախկին էպատաժային նախագահից։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր