Day: February 17, 2021

Փաշինյանի կոռուպցիոն ուրվականը․ որտե՞ղ են հիմնադրամի փողերը

Փաշինյանի կոռուպցիոն ուրվականը․ որտե՞ղ են հիմնադրամի փողերը

Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Ըստ նախագահի գրասենյակի, Արմեն Սարգսյանը կարևորել է աշխարհասփյուռ հայության հանգանակած և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած միջոցների արդյունավետ, պատասխանատու և նպատակային ծախսումը, ծրագրերի իրականացման ընթացակարգերի և ժամկետների խստագույնս պահպանումը, հիմնադրամի գործունեության…
Կարդալ
Փաշինյանի «ծուռ հայելիների թագավորությունից», շառից ու փորձանքից հեռու․․․

Փաշինյանի «ծուռ հայելիների թագավորությունից», շառից ու փորձանքից հեռու․․․

Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրի էր գնացել 60-ից ավել թիկնապահներով: Մարզպետարանի շենքն ու շրջակայքը վերահսկում էին 15Օ-ից ավել ոստիկաններ: Ողբերգություն է, երբ երկրի ղեկավարը սեփական ժողովրդից պաշտպանվում է մինչև ատամները զինված թիկնազորով, սակայն նրա թիմը բեմականացնում է էժան տեսարաններ՝ վարչապետի նկատմամբ հանրային սիրո թեմայով։ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան…
Կարդալ
Քոչարյանը «պայթեցնո՞ւմ» է ԲՀԿ-ն

Քոչարյանը «պայթեցնո՞ւմ» է ԲՀԿ-ն

Ոչ մի տարաձայնություն, ոչ մի ինչ-որ անհարթություն չի եղել, ամեն ինչ նորմալ էր, դա պարոն Պետրոսյանի սուվերեն որոշումն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալուն։ Հետաքրքիր իրավիճակ է։ Պետրոսյանն ասում է՝ ԲՀԿ-ից դուրս է  եկել այդ կուսակցության…
Կարդալ
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները:…
Կարդալ
Սերժ Սարգսյանն՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

Սերժ Սարգսյանն՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցն առավելապես նվիրված էր ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին, պատերազմին, պարտությանը, դրա հետևանքներին, սակայն ակնհայտ էր նաև հարց ու պատասխանի ներքաղաքական ենթատեքստը։ ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի հանդեպ ակնհայտ է, այնպես, որ տեղին է անդրադառնալ այլ տողատակերի, մասնավորապես՝ հարցազրույցը դիտարկել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների համատեքստում։ Իր…
Կարդալ
Հայտարարությունն առ ոչինչ իրավական փաստաթուղթ է. Կարեն Հեքիմյան

Հայտարարությունն առ ոչինչ իրավական փաստաթուղթ է. Կարեն Հեքիմյան

Politcom.am-ի հարցերին պատասխանել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանը -Դուք դատական կարգով վիճարկել եք Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաչափությունը։ Ի՞նչ փուլում է գործընթացը, ի՞նչ ակնկալիք ունեք իրավական հարթության վրա, եթե այս ամենում չափազանց մեծ է քաղաքական բաղադրիչը։ -Այո, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի անունից վիճարկել ենք նոյեմբերի 9-ի եռակողմ…
Կարդալ
Համանախագահների հեռավար հանդիպումը ԱԳ նախարարի հետ

Համանախագահների հեռավար հանդիպումը ԱԳ նախարարի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին զրույցներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակություն են կատարել՝ տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերին վերաբերող հարցերի շուրջ»- ասված…
Կարդալ
Ուժեղ քամի և ավերածություններ

Ուժեղ քամի և ավերածություններ

Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։ Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա։  
Կարդալ
Եռակողմ հանդիպում Բաքվում

Եռակողմ հանդիպում Բաքվում

Բաքվում փետրվարի 19-ին տեղի է ունենալու Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն Բաքու է ժամանելու փետրվարի 18-ին, իսկ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին՝ փետրվարի 19-ին:
Կարդալ