Փաշինյանի «ծուռ հայելիների թագավորությունից», շառից ու փորձանքից հեռու․․․

Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրի էր գնացել 60-ից ավել թիկնապահներով: Մարզպետարանի շենքն ու շրջակայքը վերահսկում էին 15Օ-ից ավել ոստիկաններ:

Ողբերգություն է, երբ երկրի ղեկավարը սեփական ժողովրդից պաշտպանվում է մինչև ատամները զինված թիկնազորով, սակայն նրա թիմը բեմականացնում է էժան տեսարաններ՝ վարչապետի նկատմամբ հանրային սիրո թեմայով։

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Գյումրի-Երևան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում և Ուջանում քաղաքացիները կանգնեցրին վարչապետի շարասյունը և իրենց աջակցությունը հայտնեցին կառավարության ղեկավարին։

Եթե նման սրտաճմլիկ գրառում լիներ պատերազմից առաջ, անկասկած, կգտնվեին հարյուրավոր, հազարավոր մարդիկ, որոնք «սրտիկներով» ու լայքերով կողողեին վարչապետի խոսնակի գրառումը։

Հիմա մարդիկ հայհոյում են, որովհետև գիտեն՝ Փաշինյանն ու նրա թիմը ստում են, ժողովուրդն իրեն խաբված է զգում ու սրտխառնոց է զգում էժանագին ներկայացումներից, որոնց «հերոսը» դարձյալ Նիկոլ Փաշինյանն է, որին իբրև թե շիրակցիներն աջակցում են ու կոչ են անում մոռանալ «թավիշի» մասին։

Մարդիկ դառը հեգնանքով ծաղրում են Փաշինյանին, երբ նա խոստացել է Գյումրին նորովի կառուցել։ Մարդիկ հեգնում են ու տագնապում, որովհետև Փաշինյանի «նորովի կառուցածը» հետո դառնում է «դժգույն և դժբախտ»՝ անցնելով ադրբեջանական վերահսկողության տակ։

Աստված կանգուն պահի Գյումրին՝ Փաշինյանի «ծուռ հայելիների թագավորությունից», շառից ու փորձանքից հեռու․․․․

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր