Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները:
Քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգի հարցերը և դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման ուղիները:
ԼՂ խնդիրն այսօր քննարկվել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև հեռախոսազրույցի ու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայասատանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպման ժամանակ։