Սերժ Սարգսյանն՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցն առավելապես նվիրված էր ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին, պատերազմին, պարտությանը, դրա հետևանքներին, սակայն ակնհայտ էր նաև հարց ու պատասխանի ներքաղաքական ենթատեքստը։
ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի հանդեպ ակնհայտ է, այնպես, որ տեղին է անդրադառնալ այլ տողատակերի, մասնավորապես՝ հարցազրույցը դիտարկել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների համատեքստում։
Իր վեջին հարցազրույցներում Ռոբերտ Քոչարյանը շեշտը դնում էր խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցության ու իր հաղթանակի վրա։ Ակնհայտորեն Քոչարյանը ակնարկել էր իր դեմքով վերադարձի մասին՝ հատուկ շեշտելով քաղաքականություն իր վերադառնալու մասին։ Կարճ ասած, Քոչարյանն ընդդիմության համախմբումը դիտարկում է իր անձի շուրջ։ Իհարկե, այս պարագայում, «ընդդիմություն» ձևակերպումը հարաբերական է ու ավելի տեղին է խոսել դրա այն սեգմենտի մասին, որտեղ գործում են հին համակարգի ուժերը։
Քոչարյանի հրապարակային հավակնություններին առաջինը հակադրվեց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ն միայնակ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։
Շատ ավելի ցայտուն ու խորքային է, սակայն Սերժ Սարգսյան- Ռոբերտ Քոչարյան հակադրությունը։
Երրորդ նախագահն ասում է, որ որևէ պարագայում Հայաստանում չի լինելու ղեկավար պաշտոնի, ըստ էության՝ նույնը անելու անուղղակի մեսիջ հասցեագրելով Քոչարյանին։ Սարգսյանը տողատակում ակնարկում է, որ «նախկինները» քաղաքական ռեբրենդինգի անհրաժեշտություն ունեն, ինչը, թերևս, անհնար է Քոչարյանի դրսևորվող հավակնությունների ֆոնին։
Բացի այդ, Սերժ Սարգսյանը հատուկ ընդգծել է, որ «եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն,  մենք ակտիվորեն մասնակցելու ենք»:
Սարգսյանի վերջին ընդգծումը ոչ թե «կապիտուլյանտի» համար է, այլ՝ Քոչարյանի։ Երկրորդ նախագահն, անկասկած, հասկացավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ սպասարկել իր քաղաքական օրակարգը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր