Նավալնին կմնա բանտում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջը Ռուսաստանի վրա ճնշման արշավի տարր է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Մենք այս որոշումը դիտարկում ենք որպես մեր երկրի վրա ճնշման արշավի մեկ այլ տարր: Այդ թվում նաև մեր երկրի ներքին գործերին միջամտելու տարր: Սրանք բոլորը նույն շղթայի օղակներն են»,-ասել է Զախարովան:
Մարիա Զախարովան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջը անվանել է «հարված միջազգային իրավունքին»:
«Սա այնպիսի հարված է միջազգային իրավունքին, որի հետևանքները, ինձ թվում է, ՄԻԵԴ-ը պարզապես չի չափում: Նրանք ոչնչացնում են միջազգային իրավական հիմքը, որը իրենք չեն ստեղծել: Ժամանակակից միջազգային հարաբերությունները կառուցվում են դրա հիման վրա»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր