Վաշինգթոնի կարևոր ուղերձը

Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները ԱՄՆ պետքարտուղարի հետ միասին հաստատել են իրենց պատրաստակամությունը բանակցություններ վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ։

«Երկրների ԱԳ ղեկավարները հաստատել են իրենց հետաքրքրվածությունը՝ Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ շարունակելու խորհրդակցությունները անվտանգության հարցի շուրջ՝ ընդունելով ԵՄ արտաքին եւ անվտանգային հարցերով բարձր ներկայացուցչի՝ համատեղ հանձնաժողովի ղեկավարի կարգավիճակում»,- ասված է ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունում:

Այս հայտարարությունից հետո պաշտոնական Վաշինգթոնն արել է առաջին լուրջ քայլը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը մեղմելու ուղղությամբ։

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ետ է կանչել Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու պահանջը:

Միացյալ Նահանգները հրաժարվել է Թեհրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատժամիջոցները վերականգնելու որոշումից, ինչի դեմ նախորդ ամիսներին ԱԽ մնացած անդամներ էին հանդես եկել:

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր