Իրակլի Ղարիբաշվիլին՝ վարչապետի թեկնածու․ ճգնաժամը կարող է խորանալ

 

«Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում», – այս մասին տեղեկացրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Իրակլի Ղարիբաշվիլին 2013-2015 թվականներին արդեն իսկ զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը։

Փորձագետները կանխատեսում են, որ Ղարիբաշվիլիի ընտրությունը կարող է խորացնել քաղաքական ճգնաժամը, որովհետև նա ընդդիմության նկատմամբ ավելի կոշտ քաղաքականության կողմնակից է։

Թերևս, դրանով է պայմանավորված Վաշինգտոնից երեկ ուշ երեկոյան հնչած ուղերձը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը Վրաստանի իշխանություններին և ընդդիմադիր ուժերին զսպվածության ու իրավիճակի էսկալացումից խուսափելու կոչ է արել, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Վրաստանում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներից: Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, խուսափել իրավիճակն ապակայունացնող ու բռնության հանգեցնող գործողություններից ու հայտարարություններից»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր