ԲՀԿ-ից նեղացել են

«Հայրենիքի փրկության շարժման» փետրվարի 20-ի հանրահավաքից հետո այս ձևաչափում մեծացել են դժգոհությունները ԲՀԿ-ի դեմ, նույնիսկ ֆեյսբուքյան գրառումներում դա ակնհայտորեն տեսանլի է։
Բանն այն է, որ ԲՀԿ-ն շաբաթ օրը բացահայտորեն ցույց է տվել, որ մյուսներից ավելի շատ մարդ է բերել հանրահավաքի։ Երբ հարթակից ելույթ էին ունենում Վազգեն Մանուկյանը, Սեյրան Օահանյանը, հրապարակի տարբեր հատվածներից վանկարկել են «Ծառուկյան»՝ ընդհատելով նրանց խոսքը, իսկ ԲՀԿ առաջնորդի ելույթը դիմավորվել է բուռն ծափահարություններով։
Շարժման ներսում, հատկապես Վազգեն Մանուկյանի շրջապատում համարում են, որ Ծառուկյանը ու նրա թիմը դուրս են եկել ընդհանուր օրակարգից ու, ըստ էության, քարոզարշավ են իրականացնում 16-ի հանրահավաքում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր