Site icon politcom

Կիմ Չեն Ընը և նրա խորհրդավոր կինը․․․

Ըստ BBC ռուսական ծառայության՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար՝ Կիմ Չեն Ընի կինը՝ Լի Սոլ Չժուն շուրջ մեկ տարի չէր հայտնվել հանրության առջև։ Համաձայն ԿԺԴՀ պետական լրատվամիջոցների, զույգը ներկա է գտնվել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանգուցյալ հոր ծննդյան օրվա առթիվ կազմակերպված համերգին։
Ըստ «Նոդոն Սինմուն» թերթի հրապարակած տվյալների՝ Մանսուդա թատրոնում առաջին տիկնոջն ու նրա ամուսնուն դիմավորել են բուռն ծափահարություններով։ Հաղորդվում է, որ նրանք դիտել են Կիմ Չեն Ընի հոր և երկրի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի տարեդարձին նվիրված համերգը։ Հրապարակված կադրերից երևում է, թե ինչպես են Կիմն ու նրա կինը կողք կողքի նստած ծիծաղում, ընդ որում, լուսանկարում պատկերված բոլոր հանդիսատեսները ներկա են առանց դիմակի, իսկ սոցիալական հեռավորություն առհասարակ պահպանված չէ։ Մինչ այս միջոցառումը, առաջին տիկինը դեռ անցյալ տարվա հունվարից որևէ միջոցառման չէր մասնակցել և նրա բացակայությունը կասկածներ էր առաջացրել հասարակության շրջանում։ Հասարակության մի մասը խոսում էր այն մասին, թե առաջնորդի կինը ունի առողջական խնդիրներ, իսկ մյուս մասն էլ տարածում էր լուրեր նրա հնարավոր հղիության մասին։
Միևնույն ժամանակ նշենք, որ Հյուսիսային Կորեայի ազգային հետախուզական ծառայության ներկայացուցիչները խորհրդականներին ներկայացրել են, որ Լի Սոլ Չժուն խուսափել է հանրային միջոցառումներից՝ կորոնավիրուսով վարակվելու վախի պատճառով և ավելի շատ ժամանակ է անցկացրել իր երեխաների հետ։
Նշենք, որ մինչ օրս ԿԺԴՀ իշխանությունները չեն հաղորդել երկրում COVID-19-ի գոնե մեկ դեպքի մասին, ուստի մասնագետները խորը կասկածներ են հայտնում երկրում համավարակի իսպառ բացակայության վերաբերյալ։
Ո՞վ է Լի Սոլ Չժուն․․․
Նրա մասին շատ քիչ բան է հայտնի, նույնիսկ նրա ծննդյան ամսաթիվը հստակ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ նրա հայրը ուսուցիչ էր, իսկ մայրը՝ բժիշկ։ Լրատվամիջոցների հաղորդմամբ Լիը ժամանակին երգել է «Ինխասու» էլիտար երաժշտական խմբում, որի անդամներին հաստատում են երկրի իշխանությունները։ Վերլուծաբան Չոն Սոն-Չանգայի խոսքերով՝ Կիմ Չեն Ընը և Լի Սոլ Չժունը ամուսնացել են 2009 թվականին և ունեն երեք երեխա։ Բասկետբոլի ամերիկացի աստղ Դեննիս Ռոդմանը, որը Կիմի մտերիմ ընկերն է, հայտնել էր, որ նրանք ունեն դուստր, որի անունն է Չժու է՝ միաժամանակ նշելով, որ Կիմ Չեն Ընը շատ լավ հայր է։
Չմոռանանք նշել, որ Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հայտնել են, որ մինչ թատրոն այցելելը՝ Փայլող Աստղերի օրը, Կիմ Չեն Ընը այցելել է Կումսուսանի Արևի պալատը, որտեղ թաղված են նրա հայրն ու պապը՝ ի հարգանք նրանց հիշատակի։
ԿԺԴՀ պետական լրատվամիջոցները կրկին կոչեցին Կիմ Չեն Ընին «նախագահ» տերմինով՝ չնայած, որ նախկինում այդ տերմինը կիրառվում էր նրա պապու և Հյուսիսային Կորեայի հիմնադիր՝ Կիմ Իր Սենգի օրոք, ով 1998 թվականից հետմահու ունի «ԿԺԴՀ հավերժական նախագահ» կարգավիճակը, իսկ նրա որդին ունեցել է «ԿԺԴՀ Մեծ առաջնորդի» կարգավիճակը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version