Site icon politcom

Ալիև․ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է

 

«Ադրբեջանը վերականգնել է միջազգային իրավունքը՝ տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններ ստեղծելով». – նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նիզամի Գյանջևիի անվան միջազգային կենտրոնի համանախագահ Իսմայիլ Սերագելդինի հետ հեռավար զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը պնդել է, որ երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունները կախված են «տարածաշրջանի երկրների և խոշոր տերությունների կողմից այդ նոր իրողությունների ճիշտ գնահատումից»։

«Կարծում եմ, որ Ադրբեջանն այժմ թշնամանքի, ատելության ու հակամարտության էջը փակելու և տարածաշրջանի ապագան կառուցելու իրական պատրաստակամություն է ցուցաբերում», – հայտարարել է Ալիևը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է։ «Այդ խնդիրն այլևս պատմության գրկում է», – ասել է Ադրբեջանի նախագահը։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version