«Սասնա ծռերի» դատավճիռը

«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների մասով դատարանն այսօր հրապարակել է դատական վճիռները։

Պավել Մանուկյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, Վարուժան Ավետիսյանը՝ 7, Արմեն Մխիթարյանը՝ 7, էդուարդ Գրիգորյանը՝ 6, Գագիկ Եղիազարյանը՝ 7, Արեգ Կյուրեղյանը՝ 7, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարվա ազատազրկման։

Ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանն դատապարտվեց 25 տարվա ազատազրկման։ Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանն արդարացվեց ու ազատ արձակվեց դատարանի դահլիճից, դատախազը նրա համար պահանջում էր 21 տարի։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր