Site icon politcom

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց

Կրեմլում տագնապով են հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը, սակայն դա համարում են երկրի բացառապես ներքին գործը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Երեկ նաև հեռախոսազրույց է կայացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության, երկու ղեկավարները քննարկել են հայաստանյան իրավիճակը։
«Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանմանը և իրավիճակի կարգավորմանը օրենքի շրջանակներում։ Ռուսաստանի առաջնորդը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»,- հաղորդում է Կրեմլը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version