Site icon politcom

ԵՄ․ Զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում

Եվրամիությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան զարգացումներին և բոլոր կողմերին կոչ անում սառնասրտություն պահպանել և խուսափել ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը։
«Քաղաքական տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ և խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին ու գործընթացներին համապատասխան»,- հայտարարել է Միության արտգործնախարարության խոսնակը, հավելելով, «Հայաստանի Սահմանադրության համաձայն` Զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և մնան քաղաքացիական վերահսկողության ներքո»։
«Ժողովրդավարական ու սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն հաղթահարել այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է»,- ընդգծել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version