Site icon politcom

Վաշինգտոնը զիվորականներին կոչ է անում «չմիջամտել քաղաքականությանը»

Պաշտոնական Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանում բոլոր կողմերին խուսափել բռնությունից, իսկ զինվորականներին՝ չմիջամտել քաղաքականությանը:
«Մենք տեղյակ ենք Հայաստանում վերջին իրադարձությունների մասին, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում, հորդորում ենք խուսափել ցանկացած լարվածությունից և բռնությունից»,- հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Հիշեցնում ենք բոլոր կողմերին ժողովրդավարական հիմնարար սկզբունքի մասին՝ պետության զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը», – ընդգծել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին և ինստիտուտներին:
«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը», – հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը՝ կոչ անելով առաջնորդներին «տարաձայնությունները լուծել խաղաղ, հարգելով օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը և Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները»:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version