Site icon politcom

Բայդենը՝ Իրանին․ զգույշ եղեք

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Իրանին՝ ԱՄՆ զինուժի կողմից Սիրիայի իրանամետ ուժերին ուղղված հարվածներից հետո:
Բայդենը Թեհրանին խորհուրդ է տվել «զգույշ լինել»: Նա պատասխանել է լրագրողների հարցին, թե ինչ ուղերձ է հղել Իրանին Սիրիայում հարվածի միջոցով:
«Դուք չեք կարող գործել անպատիժ: Զգույշ եղեք»,- ասել է Բայդենը:
Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ փետրվարի 26-ի գիշերը Բայդենի հրամանով հարված է հասցրել Սիրիայի իրանամետ ուժերի ուղղությամբ
Իրանն իր հերթին Սիրիայում ԱՄՆ հարվածն անվանել է միջազգային իրավունքի խախտում:
Բացի այդ, Թեհրանում կոշտացել է պաշտոնյաների հռետորաբանությունը
Իրանն արդեն իսկ հնարավորություն ունի 24 ժամվա ընթացքում ուրանի հարստացումը հասցնել մինչև 60 տոկոս:
Այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Այո, մենք այդպիսի ներուժի տիրապետում ենք: Եթե պատվեր է տրվում, ապա ներկայիս հնարավորություններով մենք կարող ենք այդ անել 24 ժամվա ընթացքում», – մանրամասնել է նա ՝ պատասխանելով լրագրողի՝ ուրանի մինչև 60 տոկոս հարստացման հավանականության վերաբերյալ հարցին:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version