ԵՄ-ն կոչ է անում լիարժեք իրականացնել ռազմագերիների փոխանակում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի ժամանակ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում միջազգային հումանիտար իրավունքը և հրադադարի ռեժիմն անվերապահորեն հարգելու, ռազմագերիների վերաբերյալ դրույթների իրագործման, օտարերկրյա զինյալներին շուտափույթ դուրս բերելու և հակամարտության համապարփակ և խաղաղ կարգավորման կոչ է արել։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ԵՄ-ը շեշտում է, որ միջազգային հումանիտար իրավունքը պետք է հարգվի, և կոչ է անում լիարժեք իրականացնել ռազմագերիների փոխանակման և մարդկային մնացորդների վերադարձի մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի դրույթները: Եթե օտարերկրյա զինյալներ դեռ գտնվում են տարածաշրջանում, ապա պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն:
ԵՄ-ը կոչ է անում բանակցություններ վարել հակամարտության համապարփակ և կայուն լուծման շուրջ, որը տանում է տարածաշրջանում տևական խաղաղության»,- նշվում է Եվրամիության հայտարարությունում:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր