Site icon politcom

Ո՞ւր է Արարատ Միրզոյանը

Շատերն են նկատել, որ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 25-ի երթին իշխանության էլիտայից չէր մասնակցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նրա խորհրդական Վահան Կոստանյանն այս առթիվ թերթերից մեկին ասել է. «Այդ ընթացքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել, ինչպես նաեւ նման ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում կրկին կարող էր ինքնազգացողությունը վատանալ։ Որևէ քաղաքական պատճառ տեսնել պետք չէ»։
Մեր խմբագրությունը տիրապետում է այլ տեղեկատվության։
Միրզոյանի ու Փաշինյանի հակասությունները նոր չեն ու դրսևորվում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։ ԱԺ նախագահը ներքին քննարկումներում պահանջում է անհապաղ արտահերթ ընտրություններ անցկացնել՝ դա համարելով ճգնաժամը հաղթահարելու միակ միջոց։ Փաշինյանը պարբերաբար փոխում է իր դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ, ինչն էլ դառնում է խրոնիկ դարձած հակասությունների ու Միրզոյանի դեմարշների պատճառ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version