Month: February 2021

Ո՞վ է «դատավճիռ» կայացնողը․ արտահերթ ընտրությունները՝ միակ ելք

Ո՞վ է «դատավճիռ» կայացնողը․ արտահերթ ընտրությունները՝ միակ ելք

Հետպատերազմյան երեք-չորս ամիսներին Հայաստանի գործող իշխանությունն ու հարթակային ընդդիմությունը ցուցաբերեցին աններելի քաղաքական անկյալություն, ինչն, ի վերջո, հանգեցրեց քաղաքական ճգնաժամի նոր որակի, որի արտահայտությունը դարձավ Գլխավոր շաբի երեկվա հայտարարությունը, ինչի պատճառով Հայաստանն այլևս նույնանում է մի երկրի հետ, որտեղ քաղաքական համակարգի սնանկության համատեքստում զինվորականությունը հեղաշրջման նկրտումներ ունի։ Եթե Նիկոլ Փաշինյանը, որը…
Կարդալ
Ալիևը մեղադրել է Փաշինյանին

Ալիևը մեղադրել է Փաշինյանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանում ծավալվող իրադարձություններն «այդ երկրի ներքին գործն են»։ Նա հույս է հայտնել, որ հայաստանյան իրադարձությունները չեն ազդի եռակողմ հայտարարության իրականացման վրա։ Ադրբեջանի նախագահը նաև մեղադրել է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե նա երկիրը հասցրեց անդունդի ու քանդման։
Կարդալ
ԵՄ․ Զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում

ԵՄ․ Զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում

Եվրամիությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան զարգացումներին և բոլոր կողմերին կոչ անում սառնասրտություն պահպանել և խուսափել ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը։ «Քաղաքական տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ և խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին ու գործընթացներին համապատասխան»,- հայտարարել է Միության արտգործնախարարության խոսնակը, հավելելով, «Հայաստանի Սահմանադրության համաձայն` Զինված ուժերը…
Կարդալ
Վաշինգտոնը զիվորականներին կոչ է անում «չմիջամտել քաղաքականությանը»

Վաշինգտոնը զիվորականներին կոչ է անում «չմիջամտել քաղաքականությանը»

Պաշտոնական Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանում բոլոր կողմերին խուսափել բռնությունից, իսկ զինվորականներին՝ չմիջամտել քաղաքականությանը: «Մենք տեղյակ ենք Հայաստանում վերջին իրադարձությունների մասին, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում, հորդորում ենք խուսափել ցանկացած լարվածությունից և բռնությունից»,- հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Հիշեցնում ենք բոլոր…
Կարդալ
Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց

Կրեմլում տագնապով են հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը, սակայն դա համարում են երկրի բացառապես ներքին գործը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Երեկ նաև հեռախոսազրույց է կայացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության, երկու ղեկավարները քննարկել են հայաստանյան իրավիճակը։ «Վլադիմիր…
Կարդալ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը

Երկրում քաղաքական ճգնաժամը հասել է գագաթնակետին՝ ծնելով քաղաքացիական բախումների, անգամ՝ արյունոտ սցենարների վտանգ։ Հետպատերազմյան ամիսներին իշխանությունն ու հարթակային ընդդիմությունը հանդես չեկան քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն միտված ռացիոնալ օրակարգով, ինչի հետևանքով հասարակությունն օտարվեց քաղաքական գործընթացից՝ երկրում ստեղծելով ֆորս-մաժորային իրավիճակ։ Ըմբռնումով ենք մոտենում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը, դրանում արտահայտված մտահոգություններին, միևնույն ժամանակ՝…
Կարդալ
«Սասնա ծռերի» դատավճիռը

«Սասնա ծռերի» դատավճիռը

«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների մասով դատարանն այսօր հրապարակել է դատական վճիռները։ Պավել Մանուկյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, Վարուժան Ավետիսյանը՝ 7, Արմեն Մխիթարյանը՝ 7, էդուարդ Գրիգորյանը՝ 6, Գագիկ Եղիազարյանը՝ 7, Արեգ Կյուրեղյանը՝ 7, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարվա ազատազրկման։ Ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանն…
Կարդալ
Քանի Սաշիկը խոսում է, Նիկոլը պինդ կմնա իր տեղում

Քանի Սաշիկը խոսում է, Նիկոլը պինդ կմնա իր տեղում

Երեկ «Հայրենիքի փրկության շարժման» երթի մասնակիցների թվում եղել է նաև Սերժ Սարգսյանի ոչ անհայտ եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը։ Նրա անունը երբեք, նույնիսկ եղբոր նախագահության տարիներին, քաղաքականության հետ չի ասոցացվել։ Այս հիշեցումը, թերևս, վերաբերում է այսօրվա հարթակային ընդդիմությանը, որի քաղաքական օրակարգի ու բովանդակության բացակայության մասին քանիցս հրապարակավ գրել ենք։ Սաշիկ Սարգսյանը, ում…
Կարդալ
Ալիև․ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է

Ալիև․ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է

  «Ադրբեջանը վերականգնել է միջազգային իրավունքը՝ տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններ ստեղծելով». - նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նիզամի Գյանջևիի անվան միջազգային կենտրոնի համանախագահ Իսմայիլ Սերագելդինի հետ հեռավար զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը պնդել է, որ երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունները կախված են «տարածաշրջանի երկրների…
Կարդալ