Site icon politcom

Բաքուն կրկին մեղադրում է Երևանին

Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին Ղարաբաղ զինծառայողներ ուղարկելու մեջ, պնդելով, թե դա հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:

«Հայկական զինված ուժերի տեղակայումը Ադրբեջանի` միջազգայնորեն ճանաչված տարածքներում`առանց Ադրբեջանի համաձայնության, խախտում է միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես, ինքնորոշման, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը: Բաքուն պնդում է, թե Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի տարածքներից` ռուս խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ:

«Համաձայնությունը նաև երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տարանցումը Լաչինի միջանցքով. դրա օգտագործումը ռազմական նպատակներով, հատկապես գաղտնի, խախտում է Լաչինի միջանցքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները և խարխլում ռուսական խաղաղապահ առաքելության` տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ջանքերը», – հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version