Արցախի ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի օրենսդիր մարմինը մարտի 1-ին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որով բռնազավթված (օկուպացված) է հռչակել մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները։
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի այդ հայտարարության մեջ, սակայն, այդ տարածքների անունները չեն նշվում։
Փաստաթղթում Արցախի խորհրդարանականները նաև ընդգծել են, որ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի կարգավիճակի ու սահմանների գործընթացում:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր