Site icon politcom

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը ողջունում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամն արտահերթ ընտրությունների միջոցով հանգուցալուծելու մասին։
Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ միայն արտահերթ ընտրությունները թույլ կտան հաղթահարել քաղաքական ճգնաժամը, մարգինալացնել ռևանշիզմը ու նախադրյալներ ստեղծել՝ որակապես նոր իշխանության ու քաղաքական համակարգի ձևավորման համար։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը հայտնում է իր պատրաստակամությունը՝ արտահերթ ընտրություններին հասնելու «ճանապարհային քարտեզի»(ներառյալ՝ օրենսդրական ու սահմանադրական փոփոխությունների փաթեթը) շուրջ վարչապետի հետ քաղաքական կոսնուլտացիաներ անցկացնելու հարցում։
02․ 03․ 2021

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version