Արևմուտքի կոշտ պատժամիջոցները Մոսկվայի դեմ ու Ռուսաստանի կտրուկ պատասխանը

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ՝ կապված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, «Ռոսգվարդիա»-ի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովը:
Այս պատժամիջոցներն առանձնահատուկ են այն առումով, որ դրանք, ըստ էության, արտացոլում են Արևմուտքի միասնական քաղաքականությունը Մոսկվայի հանդեպ։ Բրյուսելի հայտարարությունից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին հայտարարել են Վաշինգտոնում։
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Կրեմլի նկատմամբ՝ անցյալ տարվա ամռանն ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիին թունավորելու համար:
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովը, նախագահի աշխատակազմի ներքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Անդրեյ Յարինը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, պաշտպանության փոխնախարարներ Ալեքսեյ Կրիվորուչկոն և Պավել Պոպովը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն:
Այդ քայլով դեմոկրատական նախագահ Ջո Բայդենի վարչակազմն արձանագրեց լուրջ փոփոխություն նախորդ վարչակազմի դիրքորոշման համեմատությամբ: Անցյալ տարի հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը որևէ կերպ չի արձագանքել Նավալնիի թունավորմանը:
Մոսկվայի կոշտ արձագանքը չի ուշացել։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան փոխադարձության սկզբունքով պատժամիջոցներ է կիրառելու Վաշինգտոնի դեմ՝ ԱՄՆ-ին խորհուրդ տալով «չխաղալ կրակի հետ»։ Մոսկվայում համարում են, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ «թշնամական հարձակում» է իրականացնում 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր