Day: March 4, 2021

Արտահերթի գործընթացը սկսվեց․ կարևորը՝ որակն է

Արտահերթի գործընթացը սկսվեց․ կարևորը՝ որակն է

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպման ընթացքում պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել՝ ի նպաստ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման: Քաղաքական կոնսուլտացիաները մեկ հանդիպմամբ չեն ավարտվում, սակայն այնպիսի տպավորություն է, որ հենց այսօր տրվել է արտահերթ ընտրության գործընթացի մեկնարկը։…
Կարդալ
«Չփոխված» Քոչարյանը հաջողության շանս չունի

«Չփոխված» Քոչարյանը հաջողության շանս չունի

Ռոբերտ Քոչարյանը ավելի շատ սիրում է շփվել ռուսական ԶԼՄ-ների հետ՝ ռուսերենով։ Սա, թերևս, բացահայտում է նրա արժեհամակարգի կարևոր բաղադրիչներից մեկը՝ Քոչարյանը համարում է, որ Հայաստանի ղեկավարի հարցը որոշվում է Մոսկվայում ու առանձնապես ասելիք չունի Հայաստանի հասարակությանը, որն՝ իր մեծամասնությամբ, շարունակում է մերժել երկրորդ նախագահին։ Այսօրվա ասուլիսը բացահայտեց, որ անցած տարիները…
Կարդալ
Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան

Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի: Տիրան Խաչատրյանը դատարան է դիմել իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Գործը մակագրվել է դատավոր…
Կարդալ
Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել

  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և…
Կարդալ
Ադրբեջանա-թուրքական նոր զորավարժություն

Ադրբեջանա-թուրքական նոր զորավարժություն

  Ադրբեջանական բանակի զինծառայողները զորավարժություններ կանցնեն Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը: «Մենք Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը շարունակում ենք «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով: Օդանավակայանում դիմավորել ենք ադրբեջանական բանակի զինծառայողներին, որոնք Իսպարտա են ժամանել զորավարժությունների համար. դրանք կտևեն 6 շաբաթ»,-ասվում է տեղեկատվության մեջ:
Կարդալ
Իշխանության փակուղին

Իշխանության փակուղին

«Արտահերթ ընտրությունները դիտում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց», - երեկ Ազգային ժողովում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը հավելել է, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը ընդունի իր առաջարկը, ժամկետները կհամաձայնեցվեն․ «Եվ կառավարությունը, իհարկե նաև քաղաքական ուժերը պետք է լինեն երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար, օրինական…
Կարդալ
Ինչի՞ վրա է հույսը դրել ընդդիմությունը

Ինչի՞ վրա է հույսը դրել ընդդիմությունը

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելու նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունից հետո ԳՇ պետի պաշտոնանկության շուրջ իրավական բանավեճը նոր թափ է առել։ Մասնագիտական այդ հանրույթի մի մասը պնդում է, որ Օնիկ Գասպարյանն այլևս ազատված է պաշտոնից, մյուսներն ասում են, որ գեներալը պաշտոնավարելու է մինչև մարտի 8-ը, նույնիսկ…
Կարդալ
Անկարան և Փարիզը կարգավորում են հարաբերությունները

Անկարան և Փարիզը կարգավորում են հարաբերությունները

Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները երեկ՝ առաջին անգամ վերջին կես տարվա ընթացքում, երկկողմ հանդիպում են անցկացրել՝ տեսակապի միջոցով։ Ըստ պաշտոնական Անկարայի, Ռեջեփ Էրդողանը ֆրանսիացի գործընկերոջն ասել է, թե երկկողմ հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, և Թուրքիան պատրաստ է դրան։ Փարիզը, մինչդեռ, պնդել է, թե հայտարարություններից բացի անհրաժեշտ են կոնկրետ քայլեր:
Կարդալ
Ռոնալդուի պատմական ռեկորդը

Ռոնալդուի պատմական ռեկորդը

Նախօրեին Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնությունում հերթական անգամ դարձավ «Յուվենթուսի» հաղթական գոլի հեղինակը։ Այս անգամ պորտուգալացի ֆուտբոլային լեգենդը սահմանեց պատմական ռեկորդ Եվրոպայի առաջատար առաջնությունների վերջին 12 մրցաշրջանների համար՝ մեկ մրցաշրջանի ընթացքում դառնալով 20 գոլի հեղինակ։
Կարդալ