Site icon politcom

«Լեննականցի Զապ»-ը բերման է ենթարկվել

Երեկ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Էջմիածին քաղաքում իրականացրել են հերթական օպերացիան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Էջմիածնի «Անտառային ձայներ» հաստատությունից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 անձի
Բերման եթարկվածներից երկուսը քրեական հեղինակություններ են. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն: Նրանք եղել են Lexus մակնիշի  ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser, Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version