«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Լա լիգայի փետրվարի լավագույն խաղացող։
Արգենտինացի ֆուտբոլիստը փետրվարին կատալոնական ակումբի կազմում Պրիմերայում մասնակցել է 5 հանդիպման, դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մեսսին Լա լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն է խփած 19 գոլով։