Site icon politcom

Զորավարժություններ՝ Ադրբեջանում

 

Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայից հետո այսօր սկսվել են ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները, որոնցում ներգրավված է մինչև 10 000 զինծառայող:
Ադրբեջանական բանակի զորավարժություններին կմասնակցեն շուրջ 100 տանկ և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության օդաչու թռչող սարքեր:
Զորավարժությունները տեղի կունենան լեռնային և անտառապատ վայրերում` դժվարանցանելի տեղանքով և կտևեն մինչ մարտի 18-ը: Հիմնական ուշադրությունը հատկացվելու է զորքերի հրամանատարությանը և վերահսկմանը, նրանց մարտական պատրաստության և վերախմբավորման վիճակի հասցնելուն՝ ներառյալ մարտական համակարգման բարելավումը և փոխազդեցությունը համակցված զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև:

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version