Day: March 16, 2021

Ի՞նչն է ուզում «վերականգնել» Քոչարյանը․ մեր ժողովուրդը կուշտ է Հոկտեմբերի 27-երից ու Մարտի 1-երից

Ի՞նչն է ուզում «վերականգնել» Քոչարյանը․ մեր ժողովուրդը կուշտ է Հոկտեմբերի 27-երից ու Մարտի 1-երից

Նախորդ 3-4 ամիսներն ինձ համար առաջին հերթին հատկանշական էին բազմաթիվ հանդիպումներով մարդկանց հետ՝ զինակիցների, քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագիտական հանրույթի, երիտասարդության, լրագրողների, բժիշկների, մշակույթի գործիչների, սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Հանդիպել ենք տարբեր առիթներով՝ գործով կամ ինչ-որ հանգամանքների բերումով,…
Կարդալ
Տեղ չհասած ուղերձներ․ ինչո՞ւ է մտահոգ Տեր- Պետրոսյանը

Տեղ չհասած ուղերձներ․ ինչո՞ւ է մտահոգ Տեր- Պետրոսյանը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այն եզակի գործիչներից մեկն է, որի խոսքը քաղաքական արժեք ունի, ըստ այդմ՝ սպասված է անգամ նրա ընդդիմախոսների կողմից։ Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը, որը մեծ աղմուկ հանեց քաղաքական շրջանակներում, բացառություն չէր, մանավանդ, որ առաջին նախագահի երեկվա խոսքը միանշանակ չի ընդունվել քաղաքական սեգմենտների կողմից՝ արժանանալով նրանցից յուրաքանչյուրի հատվածական գնահատականին։…
Կարդալ
Հայաստանի ԱԳ նախարարը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի «բացառիկ դերը»

Հայաստանի ԱԳ նախարարը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի «բացառիկ դերը»

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես և անկեղծորեն հանդես են եկել խաղաղության ուղերձով։ Լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք գիտենք խաղաղության և անվտանգության արժեքը։ Հայաստանը ղարաբաղյան  հակամարտության…
Կարդալ
Ալիևը Հադրութում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը

Ալիևը Հադրութում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստր Լեյլան մարտի 15-ին այցելել են Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլիի (Վարանդա) և Խոջավենդի (Մարտունի) շրջաններ: Այցի շրջանակներում Ալիևը դրել է Ֆիզուլի-Հադրութ ավտոմայրուղու կառուցման հիմքը: Բացի այդ, նշվում է, որ Իլհամ Ալիևը Հադրութում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը:
Կարդալ
Մոսկվան հավատարիմ է 1921թ-ի մարտի 16-ի պայմանագրին

Մոսկվան հավատարիմ է 1921թ-ի մարտի 16-ի պայմանագրին

Ռուսաստանը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը, ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ՌԽՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ հղած հաղորդագրության մեջ ։ Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, «այդ պայմանագիրը հիմնարար փաստաթղթերից մեկն է, որը…
Կարդալ
Տնտեսական աճը՝ 1,4 տոկոս

Տնտեսական աճը՝ 1,4 տոկոս

Մենք որոշակիորեն վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը․ եթե նախկինում, մեր գնահատականների համաձայն, ՀՀ-ում տնտեսական աճը 2021-ի ընթացքում պետք է լիներ 2 տոկոս, այժմ այն կկազմի 1,4 տոկոս։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Կարդալ