Site icon politcom

Ի՞նչն է ուզում «վերականգնել» Քոչարյանը․ մեր ժողովուրդը կուշտ է Հոկտեմբերի 27-երից ու Մարտի 1-երից

Նախորդ 3-4 ամիսներն ինձ համար առաջին հերթին հատկանշական էին բազմաթիվ հանդիպումներով մարդկանց հետ՝ զինակիցների, քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագիտական հանրույթի, երիտասարդության, լրագրողների, բժիշկների, մշակույթի գործիչների, սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հանդիպել ենք տարբեր առիթներով՝ գործով կամ ինչ-որ հանգամանքների բերումով, գրասենյակում, դատարանի մոտ, նույնիսկ երևանյան փողոցներում, Ծաղկաձորում, ինքնաթիռում։ Զրուցել ենք քաղաքականությունից, ղարաբաղյան պատերազմից, անցյալից, բայց առավելագույնը՝ Հայաստանի ապագայի մասին։
Դուք՝ պարզապես իրենց հայրենի՛քը սիրող մարդիկ, ամրապնդեցիք իմ վստահությունն առ այն, որ մենք միասին կարող ենք բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը։
Շնորհակալ եմ ձեզ»,- ասված է 2-րդ նախագահի գրառման մեջ:
Ի տարբերություն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի քաղաքական տեքստերը, որպես կանոն, անբովանդակ են լինում և արվում են՝ սեփական անձի մասին հիշեցման նպատակով։
Քոչարյանի այսօրվա գրառումը այդ շարքից է, որտեղ բացարձակապես բացակայում են քաղաքական ուղերձները, ապագայի տեսլականը, նույնիսկ այն քաղաքական գործիքակազմը, որի միջոցով 2-րդ նախագահ մտադիր է «բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը»։
Առանց հստակ տեսլականի ու քաղաքական թիմի՝ Քոչարյանի անունը հասարակության մեծամասնության մոտ վերականգնում է հիշողությունները Հոկտեմբերի 27-երի ու Մարտի 1-երի մասին, որոնցից մարդիկ կշտացած են․․․․

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version