Քանի՞ հայ ռազմագերի կա Ադրբեջանում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Tert.am կայքին տված հարցազրույցում նշել է, որ, ընդհանուր առմամբ, ունենք 65 հայրենադարձված գերի, որոնց գերեվարումը կապված է եղել 2020 թվականի պատերազմի հետ, այս պահին ունենք 73  հաստատված գերեվարված անձ, որոնք պաշտոնապես ընդունվում են Ադրբեջանի իշխանության կողմից և գտնվում են Ադրբեջանում։
«Միևնույն ժամանակ շուրջ 150 գերեվարվածի առնչությամբ գործընթացներ են տեղի ունենում, կան ապացույցներ, որոնք խոսում են գերեվարման օգտին, պարզապես Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում։ 73-ից բացի, մոտ 150 անձի ճակատագիր դեռևս անհայտ է, և նրանք ևս գերեվարված են։ Մեր ունեցած տեղեկություններով՝ կան նաև կանայք, այսինքն՝ ակնհայտ է, որ ունենք գերեվարված կին և բռնի տեղահանվածներ, որոնք հայտնվել են Ադրբեջանի հսկողության ներքո, բայց ճակատագրի տեսանկյունից չենք կարող ասել՝ առնվազն քաղաքացիական բնակիչների մասով սպանվե՞լ են և ուղղակի այս պահին դիակները չեն հայտնվում, թե՞ գերեվարված են»,– ասել է նա և նշել, որ մի շարք կանանց ճակատագիր դեռևս մնում է անհայտ։
Հիշեցնենք, որ երեկ առաջին անգամ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների թիվ է հնչեցրել նաև պաշտոնական Երևանը։ Հայաստանի ԱԳՆ-ն խոսել է 188 գերեվարվածի մասին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր