«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»՝ ՉԼ քառորդ եզրափակչում

Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» նվաճեցին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր:
1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» տանը 3:1 հաշվով հաղթեց իտալական «Ատալանտային», իսկ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ գտնվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»՝ 2:0: «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա» հանդիպումն անցկացվեց չեզոք դաշտում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում:
Առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 1:0 հաշվով, իսկ «Մանչեսթեր Սիթին» խփել էր 2 անպատասխան գոլ:
Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել ֆրանսիական ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան», պորտուգալական «Պորտուն» ու անգլիական «Լիվերպուլը»: Վերջին երկու մասնակիցները հայտնի կդառնան այսօր:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր