Սկանդալային միջադեպ, որը կունենա հետևանքներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, կոտրելով նրա համակարգիչն ու հեռախոսը։
Այս միջադեպը հաստատ չէր լինի, եթե անցած ասիաներին իշխանությունը սանձեր իր այն ներկայացուցիչներին, ովքեր, մեղմ ասած, ոչ կոռեկտ վարքագիծ էին դրսևորում լրագրողների հանդեպ։ Երբ գռեհիկ վարքագիծը չի դատապարտվում, վաղ թե ուշ, գործի են դրվում բռունցքները, ինչի ականատեսը դարձանք երեկ։
Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած նախարարը տեղ չպետք է ունենա որևէ կառավարությունում։ Սա աքսիոմ է։ Սա, թերևս, գիտակցել է նաև նախարարը, որը երեկ հայտարարել է, թե պատրաստ է կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ։ Ինքնին հասկանալի է, որ խոսքն, առաջին հերթին, քաղաքական պատասխանատվության մասին է։
Ողջունելի է նաև վարչապետի խոսնակի, դատախազության, իրավապահ մյուս մարմինների օպերատիվ արձագանքը, սակայն այս ամենն արդյունավետ կլինի, եթե իշխանությունը խոսքից անցնի կոնկրետ գործողության և հրաժեշտ տա պաշտոնյայի, որը չի դիմացել գայթակղությանը ու աչքի է ընկել իր կարգավիճակին ոչ հարիր վարքագծով։
Իհարկե, բարեվարքության խնդիր ունի ոչ միայն իշխանությունը, այլ նաև չորրորդ իշխանությունը, որի ներկայացուցիչները շատ հաճախ իրենց մասնագիտական պարտականությունները կատարում են ոչ պատշաճ՝ սադրելով պաշտոնյաների, քաղաքական գործիչների։ Իհարկե, սա բնավ, որևէ պարագայում չի արդարացնում բռնությունը, լրագրողի նկատմամբ ոտնձգությունը, սակայն մենք՝ ԶԼՄ-ներս ու լրագրողներս, մշտապես պետք է հիշենք՝ մեր առաքելությունը ոչ թե էպատաժային սյուժեներ, այլ որակյալ լրատվություն մատուցելն է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր