Site icon politcom

Ովքե՞ր են հրահրում Սյունիքի «ինքնատիպության» վտանգավոր գաղափարը

Այսօր հայտնի դարձավ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ստեղծման մասին։
Փաստն ինքնին ուշադրության չէր արժանանա, եթե չլինեին մի քանի ուշագրավ հանգամանքներ։
Կուսակցության ղեկավարը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է, որը սերտորեն կապված է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ։ Վստահաբար կարող ենք պնդել, որ նոր կուսակցությունն «ազգային» քողածածկույթի տակ օլիգարխիկ հերթական պրոդուկտն է, ընդ որում՝ հին համակարգի խիստ որոշակի սեգմենտի հովանավորությամբ։
Պատահական չէ, որ կուսակցությունը չի ստեղծվել քաղաքական, գաղափարական հատկանիշներով ու գրեթե մեխանիկական սկզբունքով իր ղեկավար կազմում միավորել է Սյունիքի մարզի բոլոր խոշոր համայնքապետերին։ Գործ ունենք օլիգարխիկ նախագծի հետ՝ աշխարհագրական հատկանիշով։
Արտաքուստ տպավորություն կարող է ստեղծվել, որ խիստ որոշակի ուժեր ընտրություններում փորձում են «փակել» Սյունիքի մարզը։ Այս խնդիրն, իհարկե, կա, սակայն սա չէ հիմնական պրոբլեմը։
Վերջին պատերազմից հետո ռուսական որոշակի շրջանակներ, հայաստանյան մերժված համակարգի ներկայացուցիչներ վտանգավոր մի գաղափար են գեներացնում՝ Սյունիքի մարզն, ըստ էության, հակադրելով Հայաստանին։ Ահա, այս գեներացիայի շրջանակում էլ ստեղծվել է այս կուսակցությունը, եթե անգամ դրա նախաձեռնողներից շատերն ունեն ազնիվ մղումներ։
ԱԺ արտահերթ ընտրություններում «Վերածնվող Հայաստանի» մասնակցությունն ավելի է խորացնելու Սյունիքի «ինքնատիպության», նրա «ինքնորոշման» գաղափարը։ Նման գեներացիան որևէ աղերս չունի Հայաստանի պետական, ազգային շահերի հետ ու ոռոգվում է վստահաբար օտար կենտրոններից։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version