Ադրբեջանի բնակչության թիվը՝ 10 122 148 մարդ

Հայտնի է Ադրբեջանի բնակչության ընդհանուր թիվը: Թարմ տվյալները հրապարակել է երկրի պետական վիճակագրական կոմիտեն:
2021 թվականի հունվարին երկրի բնակչությունն աճել է 3015-ով կամ 0,03 տոկոսով՝ 2021 թվականի փետրվարի 1-ի համեմատ, ընդհանուր առմամբ, կազմելով 10 122 148 մարդ:
Կոմիտեի տվյալների համաձայն՝ Ադրբեջանի բնակչության 53 տոկոսը քաղաքաբնակներ են, 47 տոկոսը՝ գյուղաբնակներ:
Ինչ վերաբերում է սեռային բաշխվածությանը, ապա մուսուլմանական երկրի բնակչության 49.9 տոկոսը տղամարդիկ են, իսկ 50.1 տոկոսը`կանայք:
Բնակչության խտությունը 1 քառակուսի կիլոմետրի համար կազմում է 117 մարդ:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր