Անհետացած պայմանագրային զինծառայողների մեկի վիճակը միջին ծանրության է

Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով մարտի 21-ին անհետացած պայմանագրային զինծառայողների մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել։ Այս մասին News.am-ը տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նախարարությունից ասել են, որ երկրորդ զինծառայողի վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր