Site icon politcom

Լիրան արժեզրկվել է 14 տոկոսով

Թուրքիայի ազգային արժույթը 14 տոկոսով անկում է գրանցել: Ինչպես հաղորդում է BBC News-ը, դա տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից երկրի Կենտրոնական բանկի կառավարչին աշխատանքից հեռացնելուց հետո:

Թուրքիայի Կենտրոնական բանակը մարտի 18-ին հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 19 տոկոս՝ փորձելով պահպանել լիրայի արժեքը: Բանկի կառավարչին երկրում համարում էին ազգային արժույթը պատմական գնանկումից փրկության առանցքային ուժը:

Էրդողանը վերջինիս փոխարինելու հանկարածի որոշում է կայացրել շաբաթ՝ այդպիսով բանկի երրորդ կառավարչին փոխելով երկու տարվա ընթացքում:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version