Site icon politcom

Նախատեսվում է ՌԴ, ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում

Ապրիլի 2-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների նիստի շրջանականերում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այս մասին երեկ հայատարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում մյուս հնարավոր հանդիպումների թվում նախատեսվում է Սերգեյ Լավրովի շփումը Արա Այվազյանի և Ջեյհուն բայրամովի հետ: Ի՞նչ ձևաչափով կանցնեն բանակցությունները՝ առանձին, թե՞՝ եռակողմ Զախարովան չի հայտնել։

Ամեն դեպքում նախատեսվում է, որ Հայաստանի և Ադրեբջանի արտգործնախարարներն ապրիլի 2-ին Մոսկվայում կմասնակցեն ԱՊՀ արտգործնախարարների հավաքին։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version