Զրուցել են Փաշինյանն ու Պուտինը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարման ընթացքին։

Քննարկել են նաև համավարակի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերը, այս ուղղությամբ փոխգործակցությանը, ինչպես նաև երկկողմ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ձեռք է բերվել հետագա շփումների վերաբերյալ պայմանավորվածություն։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր