Մեր հավաքականի կարևոր հաղթանակը

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն։ Հայաստանի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։ 

Այս հաղթանակից հետո մեր հավաքականը խմբում առաջատարն է՝ Գերմանիայի հավաքականի հետ միասին։

Պատերազմի ցավալի պարտությունից հետո մեր հասարակությունը մի փոքր հաղթանակ էր փնտրում, մի առիթ, որը ազգային հպարտության, թեկուզև փոքր հաղթանակի զգացում կառաջացներ։ Մեր ֆուտբոլի հավաքականը տվեց այդ առիթը։ Հենց նման փոքր հաղթանակներով՝ գիտության մեջ ու ֆուտբոլում, քաղաքականության մեջ ու ՏՏ ոլորտում պետք է վերագտնենք հավատը մեր պետության, ապագայի հանդեպ։

Մեզ փոքր հաղթանակներ ենք պետք, հույսի, հավատի վերականգնում։ Կեցցեն մեր հավաքականի տղաները, նրանք մեզ նվիրեցին այդ փոքրիկ, բայց կարևոր հաղթանակը։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր