Ո՞ւմ է համար է աղմկում Արա Աբրահամյանը

ՀՀ ամեն քաղաքացի արտահերթ ընտրությունների օրը պարտավոր է լինել Հայաստանում և իր ձայնով հանգուցալուծում տալու այս իրավիճակին, ես ևս անձամբ ակտիվ մասնակցություն եմ ունենալու մոտակա սպասվող արտահերթ ընտրություններին: Այս մասին «МосАрмИнфо»-ի հետ զրույցում օրերս ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Խնդիրը բազմաշերտ է ու, թերևս, մեկ անգամ ու սպառիչ պետք է անդրադառնալ դրան։

Նախ, Աբրահամյանը Ռուսաստանի քաղաքացի է ու այս առումով՝ իրավական հարթության վրա, սահմանափակված է նրա մասնակցությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացին, ընտրական կամպանիային։ Եթե Աբրահամյանը երկքաղաքացի է, ապա առավելագույնը իր մեկ քվեով կարող է մասնակցել ընտրություններին։

Երկրորդը, Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական պրոբլեմներից մեկը ապաօլիգարխացումն է ու ըստ այդմ՝ Արա Աբրահամյանի դերակատարությունն ընտրական գործընթացում միայն բացասական բաղադրիչ պետք է ունենա։

Մյուս կողմից, Արա Աբրահամյանը ասոցացվում է Հայաստանի մերժված քրեաօլիգարխիկ համակարգի հետ ու, ըստ էության, եղել է նրա ու մոսկովյան էլիտայի որոշակի շրջանակների կապավորը։ Պետք է ենթադրել, որ ընտրական այս գործընթացում Աբրահամյանը կատարելու է նույն տխրահռչակ առաքելությունը՝ փորձելով նպաստել հին համակարգի ռեստավրացիային։

Ըստ հավաստի լուրերի, Արա Աբրահամյանն ակտիվորեն ներգրավվելու է Ռոբերտ Քոչարյանի կամպանիայում։ Այս նպատակով նա արդեն Մոսկվայում հայերի է «հավաքագրում»։ Միանգամայն տեղին է այն դիտարկումը, որ Արա Աբրահամյանն ամենևին էլ չի ներկայացնում ռուսաստանահայ բազմաշերտ համայնքին՝ չնայած նրա կազմակերպության հավակնոտ անվանը։

Ավելի լավ կլինի՝ Ռուսաստանի քաղաքացի Արա Աբրահամյանն՝ իր կոտրված ռուսերենով, շարունակի քծնել Պուտինին՝ այդ ճանապարհով բավարարելով իր բիզնես հետաքրքրությունները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր