Site icon politcom

Վրաստանում ճգնաժամը շարունակվում է

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը կրկին չի հաջողվել քաղաքական ճգնաժամից դուրս գալու հարցում համաձայնության հասնել ընդդիմության հետ, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը:

«Այսօր ավարտեցի Վրաստանում միջնորդական աշխատանքի 2-րդ փուլը: Ճգնաժամից ելք կա, դրանք վերաբերում են շատ կարևոր բարեփոխումների ընտրական և արդարադատության ոլորտներում: Դրանք այն որոշումներն են, որոնք երկրի շահը ամենից վերը կդասեին, բայց, ցավոք, կուսակցություններից ոչ մեկն այդ որոշումը չի կայացրել»,- հայտարարել է Դանիելսոնը:

Եվրախորհրդի ղեկավարի ներկայացուցիչը Թբիլիսի է ժամանել մարտի 28-ին՝ Շառլ Միշելի հանձնարարությամբ՝ ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու նպատակով: Երկուշաբթի օրը նա հանդիպել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ինչպես նաև առանձին բանակցություններ վարել ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version