Զոհերի թիվը գերազանցում է 4000-ը

Զոհերի թիվը գերազանցում է 4000-ը

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն, AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Մարտի 22-ի դրությամբ 312 մարմնի և մասունքի փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում, հայտնել են առողջապահության նախարարությունից։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊԾ տվյալների համաձայն՝ զինադադարից հետո Արցախում հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն։

Սեպտեմբերի 27-ից ի վեր հրապարակվել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների 2585 անուն:

նման նյութեր