Site icon politcom

Փաշինյան-Օվերչուկ հանդիպում

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին եւ այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր։
Առանձնակի ընդգծվել է հումանիտար պայմանավորվածությունների կատարման կարեւորությունն ու տարածաշրջանում կայունության ամրապնդման անհրաժեշտությունը։
Մտքեր են փոխանակվել նաեւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version