Site icon politcom

Պուտին-Ալիև հեռախոսազրույց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հիմնականում կայուն է, հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը հիմնականում կայուն է, և հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նաև, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները դրական են գնահատել Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version