Site icon politcom

Փաշինյանը Պուտինին առաջարկել է դիտարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը

Մոսկվայում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է Ադրբեջանում պահվող գերիներին ազատ արձակելու անհրաժեշտությունը։

Բարձր գնահատելով Պուտինի անձնական ներդրումը Ղարաբաղում հրադադար հաստատելու գործում, Փաշինյանն ասել է, թե ցանկանում է նշել, որ այդ համատեքստում շատ կարևոր հարց կա, որը մինչև հիմա լուծված չէ, «դա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հարցն է»: Հայաստանի վարչապետը նշել է, որ այդ հարցի լուծման հետ կապված Ռուսաստանի նախագահի հետ տարաձայնություններ չկան։

Մինչ երկկողմ առանձնազրույցը նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահին առաջարկելու է դիտարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը։

Կորոնավիրուսի դեմ պայքարում Վլադիմիր Պուտինը հավանական է համարել, որ Ռուսաստանը Հայաստանին կապահովի «Սպուտնիկ V» պատվաստանյութի անհրաժեշտ քանակը։

Պուտին-Փաշինյան հանդիպման այս հատվածը հեռարձակել է “Россия-24” հեռուստաընկերությունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version