Էրդողանը Ղրիմը ռուսական չի համարում

 

Ուկրաինացի պաշտոնակցի հետ Ստամբուլում կայացած բանակցությունների ավարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ուկրաինան պայմանավորվել են շարունակել ռազմավարական համագործակցությունը:

Էրդողանը հայտարարել է, որ բանակցություններում վերահաստատել է Թուրքիայի սկզբունքային որոշումը «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու վերաբերյալ:

Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է «Ղրիմի հարթակին»:  

«Թուրքիան իր նպատակն է համարում ապահովել անվտանգությունն ու հանգստությունը Սև ծովում»,- հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ուկրաինայի համագործակցությունը պաշտպանական ոլորտում ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ:

Զելենսկու այցին զուգահեռ, ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուներն առաջին անգամ թռել են Ուկրաինայի արևելյան շրջանների երկնքով:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, հարվածային անօդաչուն նկատվել է Ուկրաինայի հարավային շրջանի երկնքում՝ անցնելով Խերսոնի, Դնեպրոպետրովսկի և Պարկովի մարզերի տարածքով: Այնուհետև հետադարձ երթուղով վերադարձել է թռիչքի մեկնարկային կետ: Անօդաչուի թռիչքի նպատակը հայտնի չէ:

Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի վերջին այդ անօդաչուները գործարկվել են Սև ծովում՝ Տենդրա ծովածոցի շրջանում, որտեղ Ուկրաինայի Զինված ուժերը զորավարժարան ունեն:

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր