«Ռեալն» այս անգամ ուժեղ էր «Բարսելոնայից»

«Ռեալն» այս անգամ ուժեղ էր «Բարսելոնայից»
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունել է «Բարսելոնային»։
Հանդիպման հաշիվն արդեն 13-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց Կարիմ Բենզեման, իսկ 28-րդ րոպեին Տոնի Կրոսը տուգանայինից կատարած հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 60-րդ րոպեին Մինգեսան կրճատեց հաշվի տարբերությունը:
«Էլ կլասիկո»-ներում «Ռելան» ու «Բարսելոնան» հարաբերությունները պարզում են 1902թ-ից։ 98 հաղթանակ են տարել մադրիդցիները, 96՝ կատալոնացիները, 52 խաղում գրանցվել է ոչ-ոքի հաշիվ։

նման նյութեր