Ստեղծվելու է Սուպերլիգա

Ստեղծվելու է Սուպերլիգա

Եվրոպական առաջատար ակումբները միասնական հայտարարությամբ են հանդես եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«Եվրոպայի 12 առաջատար թիմեր այսօր միասին համաձայնության են եկել նոր մրցաշարի՝ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։ Խաղերը կանցկացվեն շաբաթվա ընթացքում, մրցաշարը կղեկավարեն հիմնադիր-ակումբները։

«Միլանը», «Արսենալը», «Ատլետիկոն», «Չելսին», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալն» ու «Տոտենհեմը» կլինեն Սուպերլիգայի հիմնադիր ակումբները։ Եվս 3 թիմ առաջին մրցաշրջանի մեկնարկից առաջ կմիանա նրանց, իսկ մեկնարկը կլինի այն ժամանակ, երբ հնարավոր է»։

Հեղինակավոր ակումբների այս հայտարարությունն արդեն խիստ քննադատության է արժանացել ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի, ազգային լիգաների ու երկրպագուների կողմից։

նման նյութեր