Անիշխանության հետևանքը

Երեկ Հայաստանի խորհրդարանում ռազմագերիների խնդրով քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել է ու Հայաստանի իշխանության հասցեին հեգնական քննադատություն է հնչեցրել ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանը։

Սա արտառոց երևույթ է, որովհետև մի կողմից, խրախուսելի չէ Հայաստանի և Արցախի իշխանությունների հրապարակային հակադրությունը, մյուս կողմից՝ զինվորականը հանդես է եկել ակնհայտ քաղաքական գնահատականներով, ինչը հարիր չէ նրա կարգավիճակին։

Արցախից հնչած գնահատականները հակասական էին ու ծիծաղելի, մեկ պնդվում էր, թե Ավագյանը վաղուց պետական կարգավիճակ չունի, հետո հրապարակվում էր նրա ազատման հրամանը։

Սա Արցախի իշխանության ներսում գործող քաոսի, իրական կամ իմիտացիոն երկիշխանության դրսևորում է, ինչն արտահայտվում է անգամ հերքում-ազատումների այս զավեշտալի պատմության ընթացքում։

Եթե Արցախի իշխանությունը սոլիդություն ունենար, նրա մեջ չէր հայտնվի կասկածեի անցյալ ունեցող այս անձնավորությունը։

Մյուս կողմից, դարձյալ ադեկվատ չէր Հայաստանի իշխանության արձագանքը, որը բոլոր ընդդիմախոսներին լռեցնելու մեկ մեթոդ ունի՝ ԱԱԾ հրավիրելը։ Նման տրամաբանությունը խորթ է դեմոկրատական երկրի նկարագրին ու մեզ լավ տեղ չի տանելու։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր