Site icon politcom

Փաշինյանը գնում է վաբանկ՝ օգնելով Սյունիքի «ինքնորոշմանը»

Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը «հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են», ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Ավելի ուշ վարչապետը հանձնարարեց պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր երեկ Սյունիքի մարզում բողոքի ակցիաներ էին կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ըստ տեղեկությունների՝ քսանի ավելի անձինք, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետը, արդեն բերման են ենթարկվել կամ ձերբակալվել՝ խուլիգանության հատկանիշներով։
Երեկ արդեն արձանագրել էինք, որ Սյունիքում ոչինչ չկա ներքաղաքական պայքարի, իշխանության և ընդդիմության մասին։ Զարգացումների հնարավոր սցենարիստը հաշվարկել է Փաշինյանի ծայրահեղ ոչ ադեկվատությունը, Սյունիքի «էլիտայի» մտավոր ցածր մակարդակը, հնարավոր բախումները։ Ակնհայտ է, որ ֆորս-մաժորային իրավիճակների համար նախապատրաստվում է Սյունիքի «ինքնատիպության» սցենարն, ինչը շատ վտանգավոր է Հայաստանի ազգային, պետական շահերի համար։
Եթե վարչապետի խոսնակն ընդամենն ակնարկում է «հայտնի շրջանակների» մասին՝ առանց անուններ տալու, ապա Փաշինյանին մերձավոր որոշ գործիչներ տալիս են Ռոբերտ Քոչարյանի ու Արթուր Վանեցյանի անունները։
Արդ, ինչո՞ւ է իշխանությունը թիրախավորում Սյունիքի համայնքապետերին, նրանց քրեական հետապնդման ենթարկում, եթե տեղյակ է երեկվա իրադարձությունների «իրական կազմակերպիչների» մասին։ Արդյո՞ք Փաշինյանն այնքան է կորցրել ադեկվատությունը, որ նրան թվում է, թե կարող է վաստակել սյունեցիների հեղինակությունը՝ նրանց ընտրած համայնքապետերին ճաղերի հետևում պահելով կամ նրանց մեղադրանքներ առաջադրելով։
Դա խաբկանք է, մանավանդ, որ իշխանության տրամաբանությամբ՝ Սյունիքի զարգացումների իրական կազմակերպիչները մնալու են ազատության մեջ ու ավելին՝ Սյունիքում դժգոհությունը գեներացնելու նոր մոտիվացիա են ստանում։ Բացի այդ, Փաշինյանը պետք է ընդունի այն իրողությունը, որ իր ոչ ադեկվատ քաղաքականության հետևանքով կորցրել է հասարակության մեծամասնության աջակցությունը, առաջին հերթին ու սուբյեկտիվ պատճառներով՝ Սյունիքում։
Նիկոլ Փաշինյանի ծայրահեղ ոչ ադեկվատությունը դառնում է այն գործիքը, որի միջոցով իրականացվում է Սյունիքի «ինքնորոշմանը» ծրագիրը։ Փաշինյանը՝ թիրախներ ընտրելուց առաջ, նախ և առաջ պետք է մեղադրի հենց իրեն։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version